Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat և Nissan March մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։