Որոշակի ցուցանմուշներ ունենք անօդաչու թռչող սարքերի. ի դեպ, արդեն պլանավորում ենք դրնց մասին հոլովակները հրապարակել: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր մեկ  հոլովակ ձեզ կտրամադրվի նոր մշակումներից: Ունենք օպտիկական դիտարկման նոր մշակում, որը բավականին լուրջ պարամետրեր ունի, նաեւ ականորսիչներ եւ այն տեսակի նմուշներ»,-ասաց նա: