Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 749 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19- ի 4 200 902 դեպք:

Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 383 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 84 430 է:

Երկրում 24 ժամում COVID-19-ից ապաքինվել է 12 218 բուժառու, ընդհանուր՝ 3 751 562 մարդ: