Ռուսաստանում 2020 թվականին 72 ահաբեկչական հանցագործություն են կանխել, փետրվարի 24-ին հայտնել Է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ահաբեկչությունը համարել Է ամենասուր և ամենավտանգավոր սպառնալիքը:

«2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 72 հանցագործություն, դա մեկ քառորդով ավելի Է, քան մեկ տարի առաջ. (2019 թականին) եղել Է 57»,- ասել Է նախագահը: Նրա խոսքով՝ դա վկայում Է, որ «հանցավոր դիտավորությունները դեպքերի ճնշող մեծամասնությամբ հաջողվում Է բացահայտել տակավին դրանց նախապատրաստման փուլում, դրանով իսկ պահպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը»: Ահաբեկչական մարտահրավերներն ու սպառնալիքներն ավելի քիչ չեն դառնում:

«Մենք տեսնում ենք, որ գլոբալ մարտահրավերների մակարդակն, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրսահմանային հանցավորությունը, կիբեռհանցավորությունը, չեն նվազում»,- ասել Է պետության ղեկավարը:

Պուտինն անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել Է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ահաբեկիչների և արտասահմանյան հատուկ ծառայությունների շփումների բացահայտմանը: Ռուսաստանի կիբեռանվտանգության ապահովումը պահանջում Է նոր մոտեցումներ, գրոհների թիվը ՌԴ-ի կարևոր ռեսուրսների վրա մեկ տարում եռապատիկ աճել Է, հայտարարել Է Պուտինը: