Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ–ի ղեկավարությունների հետ շփումներ դեռևս չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ոչ, թագաժառանգի հետ մեկ շաբաթ առաջ կայացած զրույցից բացի, դեռևս ոչ մի շփում չի նախատեսվում», — ասել է Պեսկովը:

Երկուշաբթի, փետրվարի 15-ին, Ռուսաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են OPEC+ գործարքի իրականացմանն առնչվող հարցեր: