Հայ-ռուսական հարաբերությունները նոր չի, որ հարվածի տակ են. կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար նա, մենք բոլոր երկրների հետ վատ հարաբերություն կունենանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած հայտարարություններին:

«Ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին ասածին, մարդ կամ պետք է լինի իդոտ, կամ թշնամի, որ նման բան ասի: Ինքը կտրուկ վտացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ինքը այդ զենքից ոչինչ չի հասկանում: Ես չեմ հասկանում՝ ինքը դիտավորյալ արեց Ռուսաստանի դեմ, թե ուղղակի իր սովորական ձեւն է, որ ինքը մեղավոր չի, զենքն է մեղավոր: Երեւի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ նրա գնված զենքը վատն է»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ ինքը, Դավիթ Շահնազարյանը եւ էլի շտերն ասում են, որ սա օտարի ծրագիր է. «Նա այդ օտարի ծրագիրը հետեւողականորեն կատարում է: Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում., զարմանում եմ, որ ինքը դարձավ վարչապետ, եւ զարմանում եմ, որ մինչեւ հիմա իրեն չեն քշել»: