Լեհաստանում անցյալ օրվա ընթացքում տարվա սկզբից ի վեր կորոնավիրուսով ռեկորդային թվով հիվանդներ են հայտնաբերվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին:

«Ցավոք, իրավիճակը լավ չէ: Առավոտյան տվյալները ցույց են տվել, որ մենք անցել ենք 10 հազարի սահմանը (օրական վարակվածների): Ճշգրիտ տվյալն է՝ 12 146 նոր դեպքը», — ասել է Նեձելսկին՝ լեհական հեռուստատեսության եթերում:

Այս կապակցությամբ նա նշել է, որ չորեքշաբթի կհայտարարվի նոր սահմանափակումների մասին:

«Մենք շարժվում ենք դեպի Լեհաստանի հարավային սահմանի երթևեկության սահմանափակում՝ Սլովակիայում և Չեխիայում համաճարակային իրավիճակի պատճառով: Մենք ցանկանում ենք նաև կանխել շարֆերի և պլաստմասե վահանների օգտագործումը՝ որպես դիմակների փոխարինում», — ասել է նախարարը: