ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 526.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 640.37 դրամ (աճել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 745.61 դրամ (աճել է 4.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  473.33  դրամ, ոսկի՝ 30,460.44 դրամ, պլատին՝ 21,174.12 դրամ: