«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցներն այս օրերին մոնիթորինգ իրականացնելու համար արդեն Սյունիքի մարզում են։

Նրանք այցելել են Գորիս, Սիսիան քաղաքներ և Հարթաշեն, Խնձորեսկ գյուղեր։

Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:

Այս դասընթացների նպատակն է սովորեցնել բնակիչներին անվտանգ վարքագծի կանոնները։