Սկզբում դու փակում ես ադրբեջանական ԶԼՄ-ների հասանելիությունը: Հետո մասնագետները քաշում են VPN, որ կարողանան վերլուծել։ Հետո հետապնդում ես մասնագետներին VPN օգտագործելու համար։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ես ապրում և աշխատում եմ այս իրականության մեջ ու շատ իմ ծանոթներ, որոնք առաջ կարծում էին, որ չափազանցնում եմ, հիմա հարցնում են, ոնց եմ ես տենց ստոյիկ համբերությամբ ձիգ մնում ու դիմադրում։ Ոնց, ոնց, ժպիտով…», — նշել է նա: