Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների շարասյունը երեքշաբթի առավոտյան Երևանից ուղևորվել է Արցախ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ»,-մեկնումից առաջ լրագրողներին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքերով՝ շարասյունը բաղկացած է 6 բեռնատարից և ուղեկցող 2 մեքենայից:

Նախատեսվում է, որ շարասյունը տեղ կհասնի փետրվարի 24-ին։