«Շատ հետաքրքիր իրավիճակ ա ստեղծվել. ձերբակալել են բոլոր էն մարդկանց, ովքեր իրենց հեռախոսում քաշած ունեցել են Proton VPN-ը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով ԱԱԾ շենքի դիմաց գտնվող «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Իրականում պարզվեց՝ ես էլ եմ ունեցել նույն VPN-ից: Երեկ հեռախոսումս տեսա, ուղղակի փողով էր էդ ակտիվացումը, ես մի քիչ քցիբություն էի արել և դրա փոխարեն անվճարն էի քաշել»,- հավելեց նա: