Ոստիկանությունը կռավարության 3-րդ մասնաշենքի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նրանց թվում է ՀՅԴ երիտասարական միության անցամ Գերասիմ Վարդանյանը:

Հատկանշական է, որ ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: