Հարավային Կորեայի հարավարևելյան հատվածում փետրվարի 21-ին լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել: Հրդեհն Անդոն և Եչխոն քաղաքների մոտակայքում արդեն ոչնչացրել է շուրջ 255 հա անտառային տարածք, գրում է Yonhap հրատարակությունը:

Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 2000 հրշեջներ և տասնյակ հատուկ մեքենաներ:

Այն արագ տարածվում է քամու ուժեղ պոռթկումների պատճառով:

Հրդեհի պատճառը, ըստ տեղական իշխանությունների, բնակիչների կողմից աղբի այրումն է: