
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը:
Արդեն տեղում պարզվել է, որ ոչ միայն չհրկիզվող պահարանից են գումար հափշտակել, այլև վնասել են համայնքապետարանի ներսում գտնվող «Իզի Փեյ» վճարային սարքը:
Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Է. Գրիգորյանը Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ չհրկիզվող պահարանից հափշտակել են մոտ 380 հազար դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: