Ֆլորիդայի Փենսակոլա ծովային ռազմաօդային բազայում 2019 թվականին Սաուդյան Արաբիայի կողմից բացված կրակի արդյունքում սպանված երեք եւ վիրավորված 13 զինծառայողների ընտանիքները դատի են տվել Սաուդյան Արաբիային վնասի փոխհատուցման համար, փոխանցում է Reuters-ը:
Հայցում նշվում է, որ Սաուդյան Արաբիան տեղյակ էր հանցագործի` արմատական լինելու մասին եւ կարող էր կանխել սպանությունները:

2019-ի դեկտեմբերի 6-ին հարձակումից անմիջապես հետո Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը դատապարտել էր «սարսափելի հանցագործությունը» եւ հայտարարել, որ հանցագործը «չի ներկայացնում սաուդյան ժողովրդին»:

Հարձակման արդյունքում երեք ամերիկացի նավաստի էր զոհվել: Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի` Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի ուշ գտել է հանցագործի` լեյտենանտ Մուհամեդ Սաիդ Ալշամրանիի` «Ալ-Քաիդա» խմբավորման հետ կապի ապացույցները:

Ալշամրանին` Սաուդյան Արաբական ռազմաօդային ուժերի զինծառայողը, բազայում էր գտնվում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուսումնական ծրագրի շրջանակներում, որը նախատեսված էր օտարերկրյա դաշնակիցների հետ կապերի ամրապնդման համար:

«Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈւ-ի զինծառայողներից ոչ ոք հարձակման վայրում չէր հայտնել Ալ-Շամրանիի պահվաքի մասին եւ չէր փորձել կանխել ահաբեկչական հարձակումը: Քանի որ նրանք աջակցում էին նրան»,- ասվում է հայցադիմումում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման մասին` նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի միջեւ հիմնականում ջերմ հարաբերություններից հետո:

Նախորդ ամիս պաշտոնը ստանձնած Բայդենը հայտարարել էր Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական արշավին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման մասին եւ պահանջել էր դադարեցնել պատերազմները Եմենում:

Բայդենի Սպիտակ տունը նաեւ ճնշում է գործադրում Սաուդյան Արաբիայի վրա` մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը բարելավելու, այդ թվում` քաղբանտարկյալներին ազատ արձակման համար: