ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Խոակին Գուսման Լոերայի` Էլ Չապո Թզուկ Էլ Չապո (թզուկ) մականվամբ նարկոբարոնի կնոջ` Էմմա Կորոնել Աիսպուրոյի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում, փոխանցում է «Գազետա»-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Էմմա Կորոնել Աիսպուրոն ձերբակալվել է Վիրջինիա նահանգում` Վաշինգտոն Դալլեսի միջազգային օդանավակայանում:

Նախարարության տվյալներով` նա կասկածվում է միջազգային թմրանյութերի վաճառքում ներգրավվածության մեջ: Բացի այդ, կինը կասկածվում է տարիներ առաջ իր ամուսնուն բանտից փախուստի գործում օգնելու մեջ:

Գերատեսչությունը պարզաբանում է, որ արդեն վաղը 31-ամյա Աիսպուրոն պետք է ներկայանա դատական ​​նիստին, որը տեղի կունենա տեսակապի միջոցով:

2019-ի հուլիսին ԱՄՆ դատարանը որոշում էր կայացրեց Չապոյի գործով` ցմահ ազատազրկման դատապարտելով նրան: