Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակի ճիշտ գնահատումից» կախված կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն «այսօր իսկապես ցույց է տալիս թշնամանքի, ատելության ու առճակատման էջը փակելու եւ տարածաշրջանի համար ապագա կերտելու իր պատրաստակամությունը»: «Իրականում մենք դա արդեն սկսել ենք: Մենք սկսել ենք վերականգնողական աշխատանքները, նախագծերի իրականացումը, որոնք օգտակար կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ արդյունքում կծառայեն կայունությանն ու կանխատեսելիությանը: Հետեւաբար, կարծում եմ, որ պետք է բոլորս՝ կառավարությունները եւ միջազգային կազմակերպությունները, գնահատեն նոր իրողությունները եւ ծրագրեն իրենց քայլերը՝ ուղղված խաղաղության պայմաններում համագործակցության եւ համակեցության դրական հնարավորություններին»: