Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրագործումը զգալիորեն կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև բեռների փոխադրման համար անհրաժեշտ ժամանակը, ինչը թույլ կտա Վրաստանին հավելյալ ապրանքներ ներգրավել տարանցիկ փոխադրման համար: Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, այս մասին ասվում է Վրաստանի նոր կառավարության 2021-2024 թվականների ծրագրում:

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը կշարունակի ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգերում և կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը տարանցիկ միջանցքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

«Ծրագրում ենք աշխատել գործընկեր երկրների հետ տարանցիկ միջանցքի թվային ապահովման ուղղությամբ, ինչը կբարձրացնի Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արդյունավետությունն ու կայունությունը»,- ասվում է վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարական ծրագրում, որը վերջինս այսօր ներկայացնում է երկրի խորհրդարանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղարիբաշվիլին նշել է կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները և խոստացել վարչապետի պաշտոնում հաստատվելու ներկայացնել Վրաստանի զարգացման 10-ամյա ծրագիրը: