Արդեն 1,5 ժամից ավելի է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ՝ Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքով կուտակված քարերն ու հողաշերտը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տեղի է ունեցել քարաթափում, մասամբ նաև հենապատի փլուզում, ինչի հետևանքով էլ նաև ահագին հողաշերտ է թափվել, և ճանապարհը դարձել է անանցանելի։ Քարաթափման ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։