Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Վերջին 1 օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 43 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 շենք-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 870 պայթուցիկ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: