Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 12 604 դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19-ի 4 177 330 դեպք:

Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 480 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 83 630 է:

Երկրում 24 ժամում COVID-19-ից ապաքինվել է 12 943 բուժառու, ընդհանուր՝ 3 726 388 մարդ: