Ուկրաինան չի կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք պահանջներ, որոնք նախատեսված են հաջորդ ֆինանսական փոխանցումը ստանալու համար, այդ թվում` չի ընդունել Արդարադատության Գերագույն խորհրդի մասին օրենքը, սակայն ակնկալում է մինչև տարեվերջ հիմնադրամից միջոցներ ստանալ, երկուշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

2020 թվականի դեկտեմբերին ԱՄՀ առաքելությունը սկսել է stand-by ծրագրի վերանայման ուղղությամբ իր աշխատանքը: Ուկրաինայի ազգային բանկը նշել է բանակցություններում առկա առաջընթացը և բարձր է գնահատել այդ նպատակին հասնելու հնարավորությունները: Հունվարի 28-ին երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության աշխատանքը երկարացվել է 7-ից 10 օրով: Փետրվարի 13-ին երկրում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Իոստ Լինգմանն ասել է, որ Հիմնադրամի առաքելությունն ավարտել է իր աշխատանքը Ուկրաինայում` առանց որևէ արդյունք գրանցելու՝ նշելով, որ ծրագրի առաջին վերանայումն ավարտելու համար ավելի շատ առաջընթաց է անհրաժեշտ: Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Կիևն ակնկալում է փոխանցում ստանալ ԱՄՀ-ից 2021 թվականի առաջին եռամսյակում:

Զելենսկին նշել է, որ ԱՄՀ-ի պահանջների վերաբերյալ մի շարք հարցեր ունի: «Մենք պետք է այնպիսի օրինագիծ մշակենք, որի համապատասխանելիությունը Սահմանադրությանը  հետագայում կճանաչվի Սահմանադրական դատարանի կողմից», — նշել է Զելենսկին։,