Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցները ձվեր նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության երթը:

Երթը հասնելու է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի է ունենալու անհնազանդության ակցիա: