Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարբեր միջազգային ֆոնդերի գումարներով պայքարող մի սրբապիղծ կա, որն իրեն կոչում է քաղաքագետ Ստեփան Դանիելյան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի վերաբերյալ քաղաքագետի ֆեյսբուքյան գրառմանը:

Նա նաեւ հավելել է. «Վերջին շրջանում փորձում է տեղավորվել իր կարծիքով Հայաստանի ապագա իշխանության «տաք տեղերում» և այդ միտումով ամեն օր «Լուսավոր Հայաստան»-ին զրպարտող, վիրավորող մի քննադատական գրառում է անում ֆեյսբուքում, որն էլ հայտնվում է մամուլի էջերում:

Եկեղեցու դեմ անխոնջ պայքար մղող այս ինքնակոչ քաղաքագետը պետք է մի բան լավ հասկանա, որ իր նմաններին շատ ենք տեսել ու մարսել, անցել ենք առաջ: Ստեփան Դանիելյանին փորձեմ նույն խորհուրդը տալ, ինչ Բենդերը՝ Կորեյկոյին․ «Գիշերը՝ քնելուց առաջ, հում պոմիդոր չուտեք, թե չէ ձեր ստամոքսը կվնասվի», թերևս այսքանը»: