«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ վաղուցվանից օգտվում եմ Proton VPN-ի վճարովի ծառայությունից:

Քանի որ այս իշխանությունն օր ու գիշեր հետևում է ընդդիմության ներկայացուցիչներին, 24 ժամյա ռեժիմով լսում են հեռախոսս, առավոտյան մեքենան նստելուց առաջ բարևում եմ արդեն հարազատ դարձած օպերատիվ աշխատողներին…

ProtonVPN-ը լուծում է ցանցային անվտանգության բազմաթիվ կարևոր հարցեր, օրինակ՝ մեր ԱԱԾ-ն գոնե չի իմանա, թե մեծահասակների համար նախտեսված կայքերից որոնք եմ սիրում մտնել»: