Թբիլիսյան խճուղու 29/13 հասցեի դիմաց այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում բախվել են Opel Zafira-ն եւ ВАЗ 2345 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, իսկ ВАЗ–ը կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: