Այսօր, ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության  պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանապետի օպեր  գծով տեղկալ Արթուր Զաքարյանը։ Տեղում են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Նարեկ Մովսիսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը և այլոք:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։