ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր՝ փետրվարի 22-ին, հերթական նիստից հետո կարող է քննարկել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանից։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, դատավոր Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է Դատական օրենսգրքով։

Հիշեցնենք, որ այդ հարցի առնչությամբ Ջհանգիրյանն ասել էր, որ գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում: