Փետրվարի 22-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, խորհրդարանի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովում կայացած քննարկմանը,որի օրակարգում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեման էր:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանն իր զեկույցում ներկայացրել է էներգախնայողության առաջարկվող տարբերակները:
Ըստ այդմ՝ մասնավորապես նախատեսվում են կիրառել լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին:
Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլեկտրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով:
Այդպիսով՝ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում առնվազն տնտեսում է 24 հազար ՀՀ դրամ:
Արևային տեխնոլոգիաների զարգացման նպատակով առաջարկվում է շահագործել ջրատաքացուցիչներ,որով ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 հազար դրամ: