Առաջին անգամ չէ, որ իմ դեմ քրեական գործ են հարուցում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին։

«Դե լավ գործ է, հարուցել են։ Առաջին անգամ չէ որ իմ դեմ գործ են հարուցում։ Նորմալ է, այս իշխանությունը, բնական է, որ այդպիսի բան պիտի աներ»,- նշեց նա։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու, Մանուկյանն արձագանքեց. «Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնա, բայց չի կարողանա ու չի համարձակվի»։