Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով, փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: