Օրեր առաջ Հրապարակ օրաթերթը գրել էր, որ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Թերթը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։
Պարգեւատրվածների ցանկում շատ ուշագրավ անուններ կան, օրինակ՝ քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին եւ այլք։

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Հայաստանի և Արցախի իշխանությունները պարգևատրվածների ցանկը գաղտնի են պահում։ Պատճառն այն է, որ պարգևատրվողների մեծ մասը որեւէ առնչություն չի ունեցել պատերազմի հետ, ավելին այդ օրերին անգամ Արցախում չի եղել, պարզապես նրանց համար կամ զանգահարել են վերևներից, կամ խնդրել են՝ մեդալ տալ։ Մասնավորապես Քանաքեռցի Տույի համար բարեխոսել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը։

Ինչպես հայտնի է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հասարակությանը անհայտ Հայկ Սարգսյանը դարձել է իշխանական վերին էշելոնում հարց լուծող։ Հետաքրքիր է, ի՞նչ է պահանջել Սարգսյանը Քանաքեռցի Տույից, որ բարեխոսել է նրա համար։

Irakanum.am