Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 742 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», վարակման նոր դեպքեր են գրանցվել երկրի 85 շրջաններում:

Նախօրեին արձանագրվել էր վարկաման 12 953 դեպք, որի համեմատ այսօրվա ցուցանիշը նվազել է 1,63 տոկոսով: Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 4 164 726 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Մոսկվայում (968 256), վերջին մեկ օրում՝ 1602:

Կորոնավիրուսից ՌԴ-ում վերջին մեկ օրում մահացել է 417 մարդ, նախօրեին այդ ցուցանիշը կազմել է 480: Մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 83 293-ի, որից ամենաշատը գրանցվել է դարձյալ Մոսկվայում (14 741):

Վարակվածության ցուցանիշով Ռուսաստանը ողջ աշխարհում չորրորդ տեղում է գտնվում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից հետո: