Հայտնվեց աննադանիբեկյանի արժանի իրավահաջորդը պատվեր կատարողների ցուցակում` ադրբեջանական իշխանությունների պատվավոր կատարածու Արմինե Մելիքսեթյան, ով կալանավորեց Արա Սաղաթելյանին, ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Շատ բան չեմ ասի: Կտեսնեք ու կհամոզվեք: Բադասյանհողհանձնողը` վկա:

Իսկ այ Մկրտչյան Արթուրին մի բան ունեմ ասելու` հիշիր բոլորի, այդ թվում` իմ հանդեպ արածներդ ու պատրաստվիր` այդ թվում ՄԻԵԴ-ով պատասխան ես տալու ապօրինություններիդ համար: Ու ԱԱԾ-իդ պատվիրատուների ասածներով առաջնորդվելը մեղմացնող հանգամանք չի լինելու: Դեռևս 2019-ին ես առաջինն էի իրավապաշտպանական համայնքից, ով խայտառակ համարեց սրա նշանակումը որպես Երևան քաղաքի դատարանի նախագահ: Մի ժամանակ Արթուր Սարգսյանի գործով իրենց կոտորող սուտի իրավապաշտպանական համայնքը լուռ էր կամ կիսաբերան էին քննադատում:

Հ.Գ. ԱԱԾ-ում մնացած սակաթիվ պրոֆեսիոնալների համար իսկապես ցավում եմ: Դուք ֆեյք բռնող չէիք: Դուք երկիր պաշտպանող էիք: Էն էլ ֆեյք, որը գրում ու գրում է», — նշել է Հովհաննիսյանը։