ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։
Դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի տարակուսելի՝ IPN-ների և VPN-ներիի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կատարած դատողությունները, թե դրանց տրված իրավական գնահատականը։
Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ։ Ավելին, այս դեպքում հայտնի ֆեյքին կարելի է կապել VPN-ից օգտվող ցանկացած անձի հետ։
Հարց է առաջանում, թե ինչու է վարույթ իրականացնող մարմինը սևեռվել հենց Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի, ինչպես նաև սույն գործող որպես մեղադրյալ ներգրավված մյուս երկու անձի վրա։
Իսկ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումն ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։
Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա նոյեմբերի սկզբին ֆեյսբուքյան օգտատեր, իսկ այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր կատարել՝ փորձելով Արա Սաղաթելյանին կապել հայտնի ֆեյքի հետ։
Դրան հաջորդել էր Արա Սաղաթելյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը և Տարոն Չախոյանի դեմ զրպարտության հիմքով ներկայացված հայցադիմումը։