Կառավարական ամառանոցի մոտ այսօր՝ փետրվարի 21-ին, օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ոստիկանները բառիս բուն իմաստով հարձակվում են ֆլեշմոբի մասնակիցների վրա:

#աջակցությունանբարոյականին ֆլեշմոբի շրջանակներում կառավարական ամառանոցի մոտ ՓՈՂՈՑՈՒՄ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամների:

Լավ, բայց վախկոտությանն ու հիմարությանն էլ չափ կա էլի…»,- գրել է նա։