Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի՝ Sputnik-V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստման գործընթացը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող:  Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով: