Փետրվարի 20-ին, ժամը 18:59-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում ավտոմեքենան սահել և հայտնվել է ճամփեզրյա առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան — Մեղրի հատվածի 91-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա առվակում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից: