Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատարանի դիմաց դեռ հույս ունեինք, որ արդարությունն, ամեն դեպքում, կհաղթի։
Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու միմյանց և օրենսդրությանը հակասող իրավական հիմքերի և մանկական փաստերի վրա հիմնված միջնորդությունը»։