Արցասխում փետրվարի 20-ին կատարվել է նոր կորոնավիրուսի 14 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2942 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 384 դեպք: Կատարվել է 20 390 թեստավորում: