«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։ Գրառման մեջ ասվում է․

«Հայաստանում ադրբեջանի հյուպատոսը կալանավորեց ընկերոջս, Արա Սաղաթելյանին:

Սաղաթելյան Արային կալանավորելու համար կարող է միայն մեկ պատճառ լինել. նա տարիներ շարունակ կռվել է ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ ու միշտ հաղթել է ադրբեջանի հետ տեղեկատվական բոլոր պատերազմներում:

Նիկոլն իր ղեկավարին, Ալիևին, ցույց է տալիս, որ Հայաստանում այսուհետ բանտարկվելու են բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանին երբևէ հաղթել են որևէ ասպարեզում»:

Գրառմանը կից Արսեն Բաբայանը հրապարակել է լուսանկար։