Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանն ասաց, որ որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի մասին Վահան Վարագյանի գրառումը։