Օրերս ԱԱԾ բերման ենթարկված ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մինչև այս պահը չի հասկանում՝ ինչ է կատարվել: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ոչ ոք բացատրություն չի տվել՝ իր անձնական հեռախոսն ու համակարգիչն ինչ կապ ունեն «ֆեյք բռնելու հետ».

«Առավել ևս հասկանալի չէր մեզ բերման ենթարկելու պատճառը»,- ասաց նա:

Նա նկատեց, որ բերման ենթարկված անձինք ակտիվորեն զբաղվում էին տեղեկատվական պատերազմներում Ադրբեջանի դեմ պայքարով: Էլիբեգովայի խոսքով՝ հանրության շրջանում եզրակացությունները նշմարվում են՝ իրականում ինչի համար են այդ աշխատանքը պարալիզացնում:
«Ֆեյք, անհասկանալի գրառումներ են հայտնվում սոցցանցերում, իբր, ես ադրբեջանական «շպիոն» եմ, գործակալ»,- ասաց նա: