Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԱԱԾ երեկվա ձերբակալություններին:

«Ամբողջ ԱԱԾ-ն իրար է խառնվել, օրենքներ են խախտվել, առանց դատարանի որոշման իրականացվել են խուզարկություններ, քանի որ կա մի ֆեյք, որը հայհոյում է իշխանություններին»,- նշել է Ենոքյանը՝ մեջբերելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցը, թե՝ իսկ քանի՞ հոգի է ձերբակալվել Շուշին հանձնելու համար:

«Ոչ ոք չի ձերբակալվել»,- նկատել է քաղաքագետը: