Այս պահին տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին մարդկանց սպասելի մեծ հոսքը կանխելու նպատակով, 168.am-ի տեղեկություններով, իշխանությունները փակել են Կենդանաբանական այգուց, Մոնումենտից և առհասարակ դեպի քաղաքի կենտրոն իջնող բոլոր ճանապարհները։

Իսկ քաղաքի կենտրոնական փողոցների տարբեր մասերում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։