Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 396-ով: 7 մարդ մահացել է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 268 097 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 261 066 հիվանդ, մեկ օրում 469 մարդ: Մահացել է 3 425 բուժառու: