«Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Խաչատուր Գալստյանը։ Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին,- հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով քննիչի լուսանկարը։

«Խաչատուր Գալստյանն է։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց Խաչատուրը։

Քանի որ ըստ նրա կենսագրության՝ հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։

Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանու՞մ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։ Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին»,- ֆեյսբուքում գրել  է Ռ. Մելիքյանը։