Ընդդիմությունը փակուղում չի հայտնվել՝ հստակ գործում է իր օրակարգով, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով սահմանային խնդիրներին ու հողային կորուստներին՝ նա բարձրաձայնեց, որ հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը կորցրել ենք, իսկ Սյունիքը վտանգված է, կտոր–կտոր տանում են:

Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին, Վանեցյանն ասաց. «Մեղադրում են, ասում են՝ Վանեցյանը Շոշի դիրքերը թողեց, մենք Շոշ գյուղը հանձնեցինք թուրքերին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել ու էդ հարցը փակենք՝ Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որը մինչև այսօր հայկական կողմի հսկաղության տակ է: Էդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը»: