«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»,-գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք, որավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանները Մալյանին բաժին տանում։